• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Բորիս Սահակյանի այցը Սուրբ Ղազար կղզի

16 հոկտեմբերի, 2024
Դեսպան Բորիս Սահակյանի այցը Սուրբ Ղազար կղզի
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը և Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը 2024թ. հոկտեմբերի 13-ին այցելել են Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, մասնակցել Սուրբ պատարագին, ինչպես նաև առանձնազրույց ունեցել Մխիթարյան Միաբանության Հայրերի հետ:

Դեսպանը մեծապես կարևորել է Մխիթարյան Միաբանության բացառիկ դերն ու նշանակությունը հայապահպանության, հայոց լեզվի, գրականության և հայ մշակույթի զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում հոգևոր Հայրերը ներկայացրել են իրենց գործունեությունը, առաջիկա ծրագրերը և խնդիրները: Երկուստեք կարևորվել է դեսպանության և Միաբանության համագործակցության անհրաժեշտությունը համատեղ միջոցառումներ կազմակերպելու, ինչպես նաև խնդիրների հասցեագրման շուրջ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: